blog Images

Պայմաններ և դրույթներ

Վերադարձի պայմաններ

endanik-ngo.am-ից գնված ապրանքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ետ վերադարձվել գնումից հետո 14 օրվա ընթացքում։

Խնդրում ենք ուշադիր կարդալ մեր վերադարձի քաղաքականությունը՝ պայմաններին մանրամասն ծանոթանալու համար:

Գնորդն իրավունք ունի վերադարձնել գնված ապրանքը, եթե՝

• Գնված ապրանքն ունի տեխնիկական խնդիրներ, ոչ պատշաճ որակ կամ վնասված է

• Պատվիրված ապրանքը չի համապատասխանում կայքի նկարագրությանը

• Գնորդը փոխել է իր կարծիքը գնման վերաբերյալ

Վերադարձի կարգը

• Գնորդը կարող է վերադարձնել գնումը, եթե ապրանքի ամբողջականությունը և փաթեթավորումը պահպանված են

• Ապրանքը ենթակա չէ վերադարձման, եթե գնորդն օգտագործել կամ վնասել է այն

Գնումը ստանալուց հետո հետագայում ետ առաքման ծառայությունը վճարովի է։

Պատվերի չեղարկում

Оնլայն խանութը (այսուհետ՝ «Խանութ») իրավունք ունի միակողմանիորեն չեղարկել ձեր պատվերը՝ տարբեր հանգամանքների բերումով:

Խանութն իրավունք ունի չեղարկել պատվերը հետևյալ դեպքերում, բայց չսահմանափակվելով՝

1. Ապրանքների կամ ծառայությունների անհասանելիություն. Այն դեպքում, երբ ապրանքը կամ ծառայությունը, որը պատվիրվել է, անհասանելի է դառնում որևէ պատճառով, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ մատակարարումների, օրենսդրության կամ տեխնիկական անսարքությունների փոփոխություններով:

2. Պատվերի պայմանների խախտում. Եթե գնորդի կողմից կա պատվերի պայմանների խախտում, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ սխալ տրամադրված առաքման կամ վճարման մասին տեղեկություններ։

3. Ֆորս-մաժորային հանգամանքներ. ֆորսմաժորային հանգամանքների դեպքում, ինչպիսիք են բնական աղետները, զինված հակամարտությունները, գործադուլները, քաղաքացիական անկարգությունները և նմանատիպ այլ հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում ստանձնած պարտավորությունների կատարումը:

4. Խանութի որոշում. Խանութն իրավունք ունի իր հայեցողությամբ որոշում կայացնել պատվերը չեղարկելու մասին, եթե դա անհրաժեշտ է Խանութի շահերը պաշտպանելու համար, կամ պատվերի կատարումը խոչընդոտող այլ հանգամանքներ կան:

Գնորդը տալիս է իր համաձայնությունն այն մասին, որ խանութը պատասխանատվություն չի կրում իր կամ երրորդ անձանց առջև սույն պայմաններին համաձայն պատվերի չեղարկման հետևանքով առաջացած ցանկացած կորուստների կամ վնասների համար:

24 Result Found
View All
100+ Reviews
Media Remote
$29.99 $49.99
100+ Reviews
Media Remote
$29.99 $49.99
Don’t Miss!!

Best Sales Offer
Grab Yours

Shop Now