1990թ-ից «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությունը գործում էր ընդամենը երկու տարվա համար նախատեսված ժամանակավոր փայտաշեն կառույցում, որը տարիների ընթացքում ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես խիստ մաշվել էր և իր պայմաններով չէր համապատասխանում կազմակերպության կարիքներին: Հաշվի առնելով «Ընտանիք» կենտրոնի կարևորությունը` ՀՀ կառավարության 2001թ. հունվարի 10-ի թիվ 15 որոշման համաձայն Շիրակի մարզպետարանը 2002թ. հուլիսի 11-ի պայմանագրով «Ընտանիք» կազմակերպությանն անհատույց նվիրաբերել է կիսակառույց շենք և 6000 քմ հողամաս` ստեղծագործական, մշակութային, հոգևոր և դեռահասների հիմնահարցերով զբաղվող կենտրոն կառուցելու համար: 2008թ-ին SPFA ֆրանսիական բարեգործական կազմակերպության շինարար, Ֆրանսահայ բարերար Ժակ Մաթոսյանի նախաձեռնությամբ սկսվեց «Ընտանիք» ԲՀԿ-ի կիսակառույց շենքի շինարարական աշխատանքները, որտեղ իրենց ներդրումն ունեցան`
«Արմենիանոս» շվեյցարական հիմնադրամը, նախագահ` Ժակ Հոշտետեր անհատ բարերար,
Ֆրանսահայ Ալեն Գայաեանը
անհատ բարերար լիբանանահայ Ազնիվ Արսլանյանը
2008թ-ի հոկտեմբերին շահագործման հանձնվեց «Անի» թաղամաս, 11 փողոց 5ա հասցեում գտնվող կիսակառույցի մոտ քառասուն տոկոսը և «Ընտանիք» կազմակերպուևթյունը իր գործունեությունը շարունակում է նոր մասնաշենքում: Կազմակերպության գործունեությամբ հետաքրքրված և շահագրգիռ բոլոր կազմակերպություններին ու անհատներին հրավիրում ենք մասնակցելու Գյումրու դեռահասների զարգացմանը նպաստող կենտրոնի կիսակառույց մասի շինարարական աշխատանքներին: