"Ընտանիք" ԲՀԿ - ի ընթացիկ ծրագրեր
Նշյալ ծրագրերին օժանդակել ցանկացողները կարող են դիմել k.aharonyan@entanik.am:- Կենտրոնի կիսակառույց մասնաշենքի շինարարական աշխատանքների ավարտում, կահավորում
- Արցախից տեղահանված՝ պատերազմի հետևանքով որբացած երեխաների, անաշխատունակ դարձած հաշմանդամների և սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալական և հումանիտար աջակցության իրականացում
- Սոցիալապես անապահով երեխաների և ուսանողների հովանավորություն Տոնահանդեսների, բարեգործական համերգների և ցուցահանդեսների կազմակերպում և անցկացում
- Ամառային ճամբարի կազմակերպում շնորհալի, ծնողազուրկ, սահմանափակ կարողություններով և սոցիալապես անապահով երեխաների համար
- Անհատական հոգեբանական աշխատանքների կազմակերպում հատուկ դժվարություններ ունեցող երեխաների համար
Նախագահ` հոգեբանական գիտությունների թեկնածու` Քնարիկ Ահարոնյան
«Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1990թ. և առաջիններից էր հետաղետյալ Գյումրի քաղաքում, որ ձեռնամուխ եղավ դեռահասների հիմնահարցերով զբաղվելուն:
Կազմակերպության առաքելությունն է`
-
Հասարակության կրթական և մշակութային պահանջմունքների, նրա համար առկա խնդիրների բացահայտում ու վերհանում և դրանց լուծմանն ուղղված գործունեության ծավալում:
-
Բարեգործական, գիտական, կրթական, մշակութային ծրագրերի և հետազոտությունների իրականացում:
-
Կրթության և գիտության առաջընթացի ու զարգացման խթանում:
-
Բազմաբնույթ բարեգործական, մարդասիրական և սոցիալական ծրագրերի իրականացում:
-
Դեռահասների արտադպրոցական դաստիարակչական աշխատանքի կազմակերպում, նրանց հետաքրքրությունների ու ունակությունների ձևավորում և զարգացում:
-
Հաշմանդամ դարձած մարդկանց համապատասխան մասնագիտությունների ուսուցանում՝ զարգացնելով ազգային արհեստները և կազմակերպելով նրանց աշխատանքի տեղավորումը:
-
Սովորողների տեսական գիտելիքների և գործնական ունակությունների փոխադարձ կապի ամրապնդում, նրանց կարողությունների զարգացում:
-
Կրթության զարգացման և առաջընթացի նպատակով սահմանված կարգով տարբեր կրթօջախների հիմնում, կրթական ծրագրերի կազմում ու իրականացում:
-
Հրատարակչական, տպագրական և տեղեկատվական գործունեության իրականացում:
-
Բարեգործության նպատաով միջազգային կապերի հաստատում, օտարերկրյա ոչ առևտրային և ոչ պետական կազմակերպությունների հետ համաձայնագրերի կնքում, միջազգային հասարակական կազմակերպություններին անդամակցում և այլն:
-
Սույն կանոնադրությունից բխող և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեության իրականացում:
16+ Years of Experiences