Դասընթաց` Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոնում
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոնը հրավիրում է մասնակցելու «Աշխատանքի նկատմամբ անձի մոտիվացիայի ձևավորում» խորագրով դասընթացի:
Դասընթացի թեմաներն են.
- Մոտիվացիայի էությունը
- Մասլոուն և մարդկային կարիքների հիերարխիան
- Հերցբերգը և երկգործոն տեսությունը
Դասընթացի ընդհանուր նպատակն է․
Նպաստել ուսանողների մոտիվացիայի էության, տեսությունների, կարիերայի ուղու վերաբերյալ գիտական գիտելիքների հաղորդման ու արդյունավետ աշխատանքի նկատմամբ դրական մոտիվացիայի ձևավորմանը:
Դասընթացին կարող են մասնակցել.
- Ուսումնարանի բոլոր ուսանողները
- Մանկավարժական հանրույթը
- Ուսանողների ծնողները
- Ուսումնարանի շրջանավարտները
Դասընթացները տեղի կունենան ս/թ ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին:
Դասընթացը կվարի Սթեյշն տուր և Սթեյշն հյուրատան հիմնադիր տնօրեն Նաիրա Գրիգորյանը:
Հարցերի և մանրամասների համար կարող եք դիմել ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոն:
Հարգանքներով՝
Կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար` Լևոն Իգիթյան