Դասընթացներ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոնում
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոնը հրավիրում է մասնակցելու դասընթացների հետևյալ թեմաներով՝
- Հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ հասարակության վերաբերմունքը տարբեր պատմական դարաշրջաններում
- Ներառական կրթության կարևորությունը՝ հեռանկար,դժվարություն
- Հաղորդակցման հմտություններ
Դասընթացների ընդհանուր նպատակն է․
Ուսանողներին ներկայացնել հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ հասարակության վերաբերմունքը տարբեր պատմական դարաշրջաններում, ներառական կրթության կարևորությունը՝ հեռանկար, դժվարություն և հաղորդակցման հմտություններ:
Դասընթացներին կարող են մասնակցել.
- Ուսումնարանի բոլոր ուսանողները
- Մանկավարժական հանրույթը
- Ուսանողների ծնողները
- Ուսումնարանի շրջանավարտները
Դասընթացները տեղի կունենան ս/թ մարտի 15-ին և 29-ին, ժամը 14:00-ին:
Դասընթացը կվարի «Արեգակ փուռ և սրճարան» ծրագրի հոգեբան Կարինե Միրզոյանը
Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 1 ժամ:
Հարցերի և մանրամասների համար կարող եք դեիմել ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոն:
Հարգանքներով
Կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար` Լևոն Իգիթյան